ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին հնարավոր է մասնակցել նաև ժամկետը լրացած անձնագրով:

«Եթե լրացել է անձնագրի ժամկետը, սակայն դեռ չեք հասցրել այն փոխանակել, կարող եք մասնակցել քվեարկությանը», - մասնավորապես նշվում է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին: