Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել պրոֆեսոր Հարություն Մարությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանը:

Մրցույթին մասնակցելու համար դիմում էր ներկայացրել նաև ինքը՝ Դեմոյանը:

Ավելի վաղ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին մեղադրել է իր բացակայության ընթացքում իր աշխատասենյակ ներխուժելու մեջ:

Իսկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անդրադառնալով Դեմոյանի հայտարարությանը նշել է, որ Դեմոյանը տնօրեն չէ, որևէ պաշտոն չունի թանգարանում: