Հայտնի հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամը Երևան կժամանի՝ նա կմասնակցի Comedy Club-ի փառատոնին: «Ունիվերսալ զինվորը», «Քիկբոկսեր» և «Արյունոտ սպորտ» ֆիլմերում դերակատարումներով հայտնի դերասանը հատուկ ժամանելու է Հայաստան՝ մասնակցելու Comedy Club-ի առաջին անգամ Երևանում անցկացվող նկարահանումներին:

«Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ բարեկամն ու սիրած երգիչն է դեռ մանկուց: Ուստի կրկնակի հաճելի է, որ ես ոչ միայն կդառնամ Ռուսաստանում ամենասիրված կատակերգական շոուներից մեկի հյուրը, այլ նաև կկարողանամ զգալ այդ հիանալի երկրի ոգին», - ասել է Վան Դամը, փոխանցում է panarmenian.net-ը։