Սեպտեմբերի 17-ն աշխատանքային կլինի: Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում սեպտեմբերի 17-ը ոչ աշխատանքային համարելու կամ տեղափոխելու մասին որոշում չի կայացրել:

Նախորդ տարիներին նման տեղափոխություն կատարվում էր Խաչվերացի տոնակատարության հետ կապված, որն այս տարի նշվում է սեպտեմբերի 16-ին, իսկ հաջորդ օրը համարվում է մեռելոց:

Կրթության և գիտության նախարարությունն իր հերթին շրջաբերական է ուղարկել ուսումնական հաստատություններին՝ հայտնելով, որ 2018թ-ի սեպտեմբերի 17-ը` առաջիկա երկուշաբթի օրն աշխատանքային է: Ուստի ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով: