Դանիայի Գունդսլև քաղաքի մերձակայքում բացել են աշխարհի ամենահարմարավետ բանտը, որը կրում է Ստորստրյոմ անվանումը: Դրա շինարարությունը նստել է մոտավորապես 160 մլն դոլար: Այդ մասի հայտնել է Daily Mail-ը:

Բանտը նախատեսված է 250 կալանավորների համար: Նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում է չորս քառակուսի մետր մակերեսով բանտախուց՝ հեռուստացույցով, սառնարանով, պահարանով, մեծ պատուհանով և լողասենյակով: Բանտն ունի իր եկեղեցին, աղոթքների սրահը, մարզական հարթակներ, ընդհանուր սենյակներ, սեփական այգիներ և գյուղատնտեսական հանդակներ:

Ճարտարապետների մտահղացմամբ, բանտի պայմանները պետք է նպաստեն կալանավորների վերադաստիարակմանը, այն նաև հաճելի վայր պետք է լինի աշխատակիցների համար: Բանտի կառուցումը տևել է հինգ տարի: