«Իմ և Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ՝ ընդհանուր առմամբ 318 բժիշկների և 1314 բուժքույրերի», այս մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Վերապատրաստման գործընթացը նախատեսվում է իրականացվել մի քանի փուլով: 1-ին փուլը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 13-ը, ներառյալ շաբաթ-կիրակի (5 օրացուցային, 6 աշխատանքային շաբաթ), օրական 6 ժամ, ընդհանուր 180 դասաժամ: Այս փուլում ընդգրկվում են Քաշաթաղի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի բոլոր թերապևտները և ամբուլատորիաների վարիչները, Ստեփանակերտի թերապևտների և մանկաբույժների մի մասը: 1-ին փուլում կապահովվի 45 բժշկի ընդգրկվածություն», - գրել է Թորոսյանը, հավելելով, որ վերապատրաստման գործընթացը կիրականացվի համակազմակերպիչների աջակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ, Արցախի առողջապահության նախարարություն, Հայ օգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակ: