«Ֆլորենս» փոթորկի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 5-ի:

Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի տվյալներով, քամու արագությունը հասնում է 26,3 մ/վրկ:

Հիշեցնենք, որ Ջորջիա, Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Մերիլենդ, ինչպես նաև մայրաքաղաք Վաշինգթոնն արդեն արտակարգ դրության ռեժիմ են մտցրել: Առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 900 հազար մարդ: