Ղրիմի Արմյանսկա քաղաքի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքի ու հարակից մի քանի գյուղերի բնակիչ երեխաների արձակուրդները երակարացվել են ևս մեկ շաբաթով։ Պատճառը քիմիական նոր արտանետումների վտանգն է։

Նոր արտանետումների վտանգի մասին իմացել են սեպտեմբերի 14-ին։ Նշվում է, որ Արմյանսկա քաղաքում ու հարակից գյուղերում արտակարգ դրություն հայտարարելու մտադրություն կա։

Դա թույլ կտա պահուստային ֆոնդից միջոցներ օգտագործել արտանետումների հետևանքները չեզոքացնելու համար։