Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու ավանդական փառատոնին:

Միջոցառմանը ներկա են եղել պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Նշենք, որ Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի կազմակերպումը նպատակ ունի խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել յուրահատուկ հարթակ Արցախի ու Հայաստանի գինեգործների համար: