Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթել է Անգլիայի ներկայացուցչին ու նվաճել ոսկե մեդալ:

Նման հաջողության էր հասել նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը՝ եզրափակչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ:

Այսպիսով՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա երեք մեդալով՝ երկու ոսկե և մեկ բրոնզե: Նախօրեին պատվո հարթակի երրորդ աստիճանին էր կանգնել Հովհաննես Բաչկովը: