ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը գործակցել է բրիտանացի լոբբիստ Մայքլ Բարելի հետ: Վերջինս նախկինում ծառայություններ է մատուցել նաև ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և ռուսաստանյան «Գազպրոմին»։

Մարտի 1-ի գործի հետ կապված իրավաբանական և քաղաքական վերլուծություններ են ուղարկվել մի շարք միջազգային լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների՝ նաև դրանց հարցումներին ի պատասխան: Ըստ փաստաբանի, չնայած իր անունից են հոդվածներն ուղարկվել, դրանք պատրաստվել են ամբողջ պաշտպանական թիմի կողմից:

Քոչարյանի թիմը միայն գործակցել է հոդվածների պատրաստման և իրավաբանական ձևակերպումների հետ կապված: Նա նշեց, որ հնարավոր է՝ լոբբիստին վարձել է երկրորդ նախագահի քաղաքական թիմը, և որ այդ տեղեկությունը պետք է հստակեցնել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ: