Թուրքիայում արժութային ճգնաժամը ջախջախիչ հարված է հասցրել բանկերին: Ներդրողներին և վարկատուներին հանգստացնելու համար, նրանք ստիպված են ազատվել ոսկուց, գրում է Vesti-ն:

Թուրքիայում ֆինանսական ճգնաժամի գագաթնակետը հասավ օգոստոսին: Շուկաներում խուճապ էր, լիրայի փոխարժեքը կրկնակի տեմպերով նվազում էր: Այս ֆոնին երկրի բանկային հատվածը սպառնալիքի տակ էր հայտնվել, քանի որ բանկերն ունեն բավականաչափ մեծ արտաքին պարտք և ազգային արժույթի արժեզրկումը լրջորեն բարդացնում է այդ պարտքերի սպասարկումը: Բանկերի պարտատոմսերը կորցրել են իրենց արժեքի կեսը:

Մինչև 2019թ-ի վերջը թուրքական բանկերը պետք է 7,6 մլրդ դոլարի պարտատոմսեր մարեն: Արդեն իսկ ծախսվել են ոսկու արժութային պահուստներից միջոցները:

Դատելով այդ ամենից առաջին հերթին ոսկի են վաճառել: Հունիսի 15-ից ոսկու պաշարները կրճատվել են մոտ 20 տոկոսով՝ մինչև 15.5 մլն ունցիա, ընդ որում կրճատման հիմնական մասը եղել է այն պահին, երբ Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել էր պահուստների նկատմամբ պահանջները:

Բանն այն է, որ Թուրքիան այն քիչ երկրներից է, որտեղ բանկերին թույլատրվում է հաշվի առնել ոսկին պահուստների պահանջների կատարման համար:

Ավելին՝ թուրքական բանկերը միջազգային շուկաներում հիմնականում պարտք են վերցնում դոլարներ և այլ կայուն արժույթներ, երաշխավորում են դոլարային պարտականություները՝ օգտագործելով ոսկյա դեպոզիտներ փոփոխական լիրայի փոխարեն, անգամ այն դեպքում, երբ վարկերը լիրայով են անվանակարգված, ինչը ոսկին անվտանգության երաշխիք է դարձնում բանկային բալանսներում: