Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այդ մասին հայտնել է Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, փոխանցում է «Ազատություն»-ը։

Աթանեսյանն ասաց, որ գրավն արդեն վճարված է, և ժամեր անց Համբարձումյանն ազատության մեջ կլինի։

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետը կալանավորվել է հուլիսի 6-ին։ Դատարանը մեկ անգամ մերժել էր գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության համար։