Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության պայմանագրի դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնելու մասին: Այդ մասին հաղորդվում է նախագահի կայքում:

«Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 6-ի որոշման համաձայն՝ աջակցության են արժանացել Ուկրաինայի կողմից Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին 1997 թվականի մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի դադարեցման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության առաջարկությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: