Սեպտեմբերի 15-16-ը Վրաստանում կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Թբիլիսիի երկրորդ բաց առաջնությունը:

Ինտելեկտուալ փառատոնին մասնակցել է 45 թիմ աշխարհի 10 երկրից, այդ թվում՝ 4 թիմ Հայաստանից:

Մասնակից բոլորի թիմերի մեջ լավագույն արդյունքը գրանցել է Երևանի «Առագաստ» թիմը (թիմի ավագ՝ Արամ Հարությունյան), որն էլ դարձել է Թբիլիսիի բաց առաջնության հաղթող: Մրցանակային մյուս տեղերը բաժին են հասել Ռուսաստանը և Իսրայելը ներկայացնող թիմերին:

«Արդյունքից գոհ ենք. թիմն առաջին իսկ հարցից ստանձնեց առաջատարի կարգավիճակը և մինչև վերջ այն բաց չթողեց ձեռքից: Մրցաշարը վերջին ստուգատեսն էր այս տարվա նոյեմբերին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ», - նշել է «Առագաստ» թիմի ավագ Արամ Հարությունյանը, փոխանցում է tert.am-ը։