Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից: Համապատասխան որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով:

«1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018թ-ի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով», - ասվում է որոշման մեջ։

Նշենք, որ Տիգրան Բարսեղյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում էր 2013թ-ից։