ՀՀ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, հրավիրվելու են Անկախության տոնին, լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, փոխանցում է panarmenian.net-ը։

Սեպտեմբերի 21-ի առթիվ մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում: Կենտրոնական մի շարք փողոցներում, մասնավորապես, Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:

Միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը: