Սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում, մասնավորապես, Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը:

Նա կոչ է արել վարորդներին սեպտեմբերի 20-ի երեկոյան ժամը 24:00-ից սկսած դուրս բերել կայանած մեքենաներն այն հատվածներից, որտեղ բեմեր են տեղադրվելու, հայտնում է Aysor.am-ը:

«Արգելվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցներում՝ Ամիրյան փողոցը Մաշտոցի պողոտայից սկսած փակ է լինելու, Աբովյան փողոցը փակ է լինելու Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյանը՝ Սախարովի հրապարակից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից սկսած: Ընդհանրապես փակ է լինելու Վազգեն Սարգսյան փողոցը», - նշել է Սարգսյանը: