Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Արդարադատության ակադեմիայի և Բելառուսի համանման կառույցի միջև
Արդարադատության ակադեմիայի հիմնադրման 5-րդ տարեդարձի օրը, Ակադեմիայում տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի և Բելառուսի պետական համալսարանի դատավորների, դատախազության, դատարանների և արդարադատության հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Փաստաթուղթը ստորագրեցին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ինստիտուտի տնօրեն Վալերի Գոդունովը:
Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի օտարերկրա գործընկեր կառույցների ներկայացուցիչները, աշխատակազմը, հյուրեր:
Ողջունելով Բելառուսից ժամանած գործընկերներին՝ ռեկտորը նշեց․
«Մեր համագործակցությունը տարբեր օտարերկրյա գործընկերների հետ տալիս է իր դրական պտուղները շատ արագ տեմպերով, վստահ եմ, որ նման ձեռքբերումներ մոտ ապագայում ունենալու ենք նաև Բելառուսի հետ»: