ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի գազատուրբինի վերակառուցմանն ուղղված ներդրումային ծրագրին: «Alstom» GT-13E2 MXL/MCL տիպի գազատուրբինի վերակառուցմանն ուղղված ներդրումային ծրագիրը 5,97 միլիոն եվրո ծավալով է` առանց ավելացված արժեքի հարկի:

Ի գիտություն է ընդունվել, որ «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի «Alstom» GT-13E2 MXL/MCL տիպի գազատուրբինի` MXL2 ռեժիմի վերակառուցմանն ուղղված ներդրումային ծրագիրը կազմում է 20,68 մլն եվրո` առանց ավելացված արժեքի հարկի: Այդ թվում` էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկներով նախատեսված նորոգման ծախսերում կուտակված միջոցները կազմում են 11,37 միլիոն եվրո, վերադարձվող պահեստամասերի արժեքից նվազեցումները՝ 3,34 միլիոն եվրո, ներդրումային ծրագրի շրջանակում կապիտալ նորոգումներին ուղղված ծախսերը՝ 5,97 միլիոն եվրո։