Instagram-ը ընդլայնել է Stories-ում գնումների հնարավորությունը
Instagram-ը ընդլայնել է Stories-ում գնումների հնարավորությունը։ Instagram-ում հայտարարել են, որ այժմ Stories-ում վաճառքի գործառույթից կարող են օգտվել բոլոր ցանկացողները 46 երկրներից։ Վաճառողները կարող են հատուկ սթիկերներ տեղադրել Stories-ում ապրանքների վրա, որի վրա սեղմելով գնորդը կարող է լրացուցիչ տեղեկություն ստանալ ապրանքի մասին։
Բացի այդ, Instagram-ն ավելացրել է անհատականացված ալիքներ գնումների համար։ Օգտատերերը «Որոնում և հետաքրքիրները» բաժնում կտեսնեն հաղորդագրություններ այն բրենդներից, որոնց հետևում են կամ կարող է իրենց հետաքրքիր լինել։
Հիշեցնենք՝ Instagram-ը Stories-ում գնումների գործառույթը թողարկել էր հունիսին։ Այն ժամանակ սերվիսի հաճախորդներին ներկայացվել էր բրենդների սահմանափակ քանակություն։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում