«Ուրալյան ավիաուղիները» կսկսեն շաբաթական երկու անգամ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ուղիղ չվերթներ իրականացնել Անապայից Երևան:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ավիաընկերությունից տեղեկացրել են, որ չվերթները կլինեն ամբողջ տարվա ընթացքում:

«Ուրալյան ավիաուղիները» ռուսական թոփ-5 ավիաընկերությունների շարքում է՝ ուղևորափոխադրումների ցուցանիշներով: