Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը կբարեկարգվի:

Այս մասին տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ աշխատանքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Փոխանցում է Armenpress-ը։

Նրա խոսքով` ծրագիրը իրականություն է դառնալու ի շնորհիվ Մովսես գյուղի երկու ռուսաստանաբնակ բնակիչների 200 հազար դոլար ներդրման:

«Այս պահին միջոցները թույլ չեն տալիս, որ նախարարությունը համաֆինանսավորի այդ ծրագիրը, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցների հայրենանվեր քայլը իրականություն դառնա»,-ասաց նա: