Սեպտեմբերի 17-20-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների կողմից անցկացվել է վերապատրաստման դասընթացի 1-ին փուլը:

Ծրագիրն իրականացվել է ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև 2018թ-ի գործակցության պլանի համաձայն:

Արծարծվել են պաշտպանական ու ռազմական կրթության, ուսուցման բնագավառում կիրառվող դասավանդման մեթոդիկային, ակտիվ ուսուցման և դասընթացի նախագծման մեթոդներին, անհատական մոտեցման ռազմավարությանը, ուսումնական նպատակների նկատմամբ ուսուցման արդյունքների գերակայությանն առնչվող հարցեր:

Վերապատրաստման դասընթացը նախատեսվում է իրականացնել 3 փուլով, ընդհանուր առմամբ` 1,5 տարի տևողությամբ: