Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երատասարդական առաջնության ոսկե մեդալ է նվաճել մինչև 67 կգ քաշային կարգում։

Առաջնությունն անցկացվում է Սլովակիայում սեպտեմբերի 17–ից 23–ը։

Եզրափակչում Ամոյանն ուժերը չափել է ուզբեկ ըմբիշ Մահմուդ Բախշալիևի հետ, որին հաղթել է 10։0 հաշվով, հայտնում է Նովոստի-Արմենիան։

Մինչև 55 կգ քաշային կարգում ուժերը չափել է նաև Տիգրան Մինասյանը, նա զիջել է իրանցի ըմբիշ Փոույ Մուհամադին և արծաթե մեդալ է նվաճել։ Դավիթ Հովասափյանը (130 կգ) եզրափակչում 0։5 հաշվով նույնպես զիջել է իրանցի ըմբիշ Ամին Միրզազադին և նվաճել արծաթե մեդալ։