Արթուր Ասատրյանի՝ ով ավելի հայտնի է հասարակության մեջ Դոն Պիպո մականմամբ, նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխվել է:

Նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և Արթուր Ասատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինվել է գրավով։