Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվան նվիրված միջոջառումների ամբողջ ընթացքում, ժամը 10։00-ից 23։00-ը, Հանրապետության հրապարակում կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարները, որտեղ, անհրաժեշտության դեպքում, հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։

Տաղավարներից մեկը տեղակայված կլինի Կառավարության տան մոտ (Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1), մյուսը՝ Շահումյանի պուրակի՝ հրապարակին հարող հատվածում։