Երևանի բոլոր 475 ընտրատեղամասում քվեարկած ընտրողների ձայների նախնական հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 294,109 ձայն (81.06%) հավաքելով, հաղթանակ է տանում մրցակիցների նկատմամբ։

ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%):

Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։

«Իմ Քայլից» ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաև «Լույս» դաշինքը։ Այն, չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 848,343 քաղաքացուց մասնակցել է 370,323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65%-ը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: