ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հիշեցնենք, որ Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել են այս տարվա հուլիսին Բրյուսելում։ Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո։

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության հետ մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։