ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Մարտի 1-ի գործերով Հայաստանի ամբողջ դատական համակարգը գործել է ապօրինի, և, որ դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դիրքորոշումն է, որի «անկախությունն ու անաչառությունը որևէ կասկած չի թողնում»:

«Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաև ՄԻԵԴ դատավճռով», - ասել է Փաշինյանը: