Սեպտեմբերի 21-ին Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսությունը։

Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի, դեսպանության անձնակազմի, մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ ԱՄՆ-ից հատուկ ժամանած Սասուն վարդապետ Զմրուխտյանը օրհնել է հյուպատոսությունը։

Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպել է Միչոականի նահանգապետ Սիլվանո Աուրեոլես Կոնեխոյի հետ։

Այնուհետև ՀՀ դեսպանության անունից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Անկախության 27-ամյա տարեդարձին։ Միջոցառմանը ելույթներով հանդեսեն եկել դեսպան Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Ջորջ Սաադ Աբի Յունեսը, Սասուն վարդապետ Զմրուխտյանը, ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը և Միչոականի նահանգապետի ներկայացուցիչ, նահանգի Միգրացիայի քարտուղար Խոսե Լուիս Գուտիերես Պերեսը։ Ընդունելությանը ներկա էին դաշնային և նահանգային բազմաթիվ սենատորներ և պատգամավորներ, Միչոականի նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հայկական, լիբանանյան և հունական համայնքների անդամներ, լրագրողներ։

Երեկոյի հյուրերին ներկայացվել է Հայաստանի մասին լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաև հայկական երգի ու պարարվեստի լավագույն նմուշները կատարեց նորաստեղծ «Մուշ» պարախումբը։