«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի շարք հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ ձեռնարկությունների գազամատակարարումը:

Մասնավորապես կդադարեցվի Առաքելյան 2-րդ նրբանցք» Մ. Մաշտոց 2, 4, 4ա, 4բ, 4վ, 4գ, 6, 8, Հեքիմյան 9, 11 և սեփկան տներ, Իվանյան 1, ինչպես նաև «Նարինե և Գեղանի», «Պանտ», «Բերդ», «ՍԲՍ», «Էլիտ Գրուպ», «Արքա», «Վիոլա», «Ապրես», «Ռոսա», «Էլեն-98», «Մեխտրանսպորտ», «Ենգիբարյան», «Մանաս», «Մուրադիկ» Ընկերությունների «Էլմիրա Ալեքսանյան», «Քրիստինե Իսկանդարյան», «Էմմա Վանյան» «Էլինա Մեհրաբյան», «Գենադի Հրանտի Բեգլարյան» անհատ ձեռնարկատերերի N11 դպրոցի կաթսայատան, ԱՀ Հարկադիր Ծառայության աշխատակազմի գազամատակարարումը:

Գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարականխարգելիչ, ինչպես նաև ներմիացման աշխատանքների իրականացման նպատակով: