Կենդանական և բուսական վերացող տեսակների պահպանման ուղղությամբ Արցախում քայլեր են ձեռնարկվում
Համազգային հայ կրթական ու մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցությամբ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի էր ունեցել ամերիկահայ բեմադրիչ, թատերագիր և դերասան Հրանտ Մարգարյանի «Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացումը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահրամ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ կազմակերպության գործունեության նպատակը բնության հատուկ պահպանվող տարածքների՝ պետական արգելոցի, ազգային պարկի, պետական արգելավայրի ստեղծումն է, բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը։ ՊՈԱԿ-ի նպատակներից է նաև, հետագա հետազոտությունների ընթացքում ուսումնասիրել և ներկայացնել Արցախի բուսական և կենդանական աշխարհում հազվագյուտ և անհետացման եզրին խոցված վիճակում գտնվող օրգանիզմների մասին նկարագիրը և մշակել դրանց պահպանման ուղիները։
Ըստ «Կանաչ Արցախկենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրության՝ կազմակերպությունն ունի 3 մասնաճյուղ՝ «Կովսական» պետական արգելոց, «Սոսիների պուրակ» պետական արգելավայր և «Կաչաղակաբերդ» ազգային պարկ:
«Հիմնադրման պահից սկսած, կազմակերպությունը կատարել է այցելություններ բնության հատուկ պահպանության տակ գտնվող տարածքներ, իրականացրել՝ քարտեզագրման, գույքագրման աշխատանքներ: Այժմ կատարվում են որոշ տարածքների սահմանագծերի վերաբերյալ ճշտումներ: Ինչպես նաև հասարակության շրջանակներում կազմակերպության իրավասության սահմաններում իրականցվում է դաստիարակչական, կրթական աշխատանքներ», - ավելացրել է Վ. Հայրապետյանը։
Խոսելով ՊՈԱԿ-ի առաջիկա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ իրենց կողմից նախատեսվում է իրականացնել Արցախի բույսերի կարմիր գրքի ստեղծումը, կենդանիների կարմիր գրքի վերահրատարակումը, ազգային պարկի, արգելոցի, արգելավայրի բուսական և կենդանական օրգանիզմների վերաբերյալ բուկլետների հրատարակումը։