Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի այցը Հայաստան հնարավոր չի եղել մասնավոր խնդիրների պատճառով: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխանցում է panarmenian.net-ը:

Ըստ գրասենյակի, ՀՀ կառավարությունը մշտական կապի մեջ է Աճեմօղլուի հետ, և նա պատրաստակամություն է հայտնել կառավարությանը աջակցելու:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն: Վերջինս դրական արձագանք է տվել վարչապետի հրավերին: