Իսրայելի տրանսպորտի և ճանապարհային երթևեկության անվտանգության նախարար Իսրայել Կացը հավանություն է տվել Երուսաղեմի Լացի պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա երկաթուղային կայարանի շինարարության վերաբերյալ Իսրայելի երկաթուղիների կոմիտեի առաջարկությանը:

Նոր կայարանը նախարարը որոշել է կոչել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անունով, ով դեկտեմբերի սկզբին հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին:

«Լացի պատը ամենասրբազան վայրն Է հրեաների համար, և ես որոշեցի դեպի այն տանող երկաթուղային կայարանն անվանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին՝ ի նշան երախտագիտության Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նրա համարձակ ու պատմական որոշման»,-հայտարարել է Կացը: