ԱՄՆ իշխանությունները մտադիր են խստացնել այսպես կոչված գրին քարտերի կամ կացության մշտական իրավունքի տրամադրման կարգը:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը համապատասպան առաջարկը հրապարակել է սեպտեմբերի 22-ին համացանցում: Ըստ դրա, ներգաղթյալները կարող են մերժվել գրին քարտի տրամադրման հարցում, եթե վերջիններս սոցիալական օգնություն են ստանում պետությունից: Իշխանությունները ենթադրում են, որ նրանք ապագայում էլ են ստանալու օժանդակությունը, գրում է Deutsche Welle-ն:

Խոսքը սոցիալական նպաստների մասին է այնպիսի ծրագրերի շրջանակում, ինչպիսիք են ժամանակավոր օժանդակությունը կարիքավոր ընտանիքներին, արտոնյալ գներով ապրանքների գնումը, լրացուցիչ սոցիալական մոտեցումը, ինչպես նաև ոչ գումարային աջակցությունը՝ օրինակ, դեղորայքի կամ սննդամթերքի տրամադրումը:

Եթե փոփոխություններն ընդունվեն, ցածր եկամուտով միլիոնավոր ընտանիքներ ստիպված կլինեն ընտրել պետության աջակցության և գրին քարտի միջև, նշում է Politico-ն: Կանոնների խստացումը կառնչվի հիմնականում օրինական ներգաղթյալներին և նրանց ընտանիքներին, քանի որ ապօրինի ներգաղթյալները, որպես կանոն, պետական աջակցության իրավունք չունեն: