Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ երկրի կառավարությունը հավանության է արժանացրել միգրացիոն քաղաքականության խստացումը։

Իտալիայի նախարարների խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել առաջարկված փաթեթը։

Նախարարը նաև հավելել է, որ այս որոշումն Իտալիան ավելի անվտանգ կդարձնի։

Սալվինին ընդգծել է, որ օրինագիծը թույլ է տալիս քաղաքացիությունից զրկել այն օտարերկրացիներին, ովքեր ազգային անվտանգության համար վտանգ են ներկայացնում։