Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մասնակից ակումբների քանակը կկրճատվի 48-ից մինչև 32, ասել է Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, որը նաև Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավարն է:

«Մենք աշխատում ենք երրորդ ակումբային եվրագավաթային մրցաշարի կազմակերպման ուղղությամբ: Սպասվում է, որ դրան կմասնակցի 32 թիմ: ՈւԵՖԱ-ի հետ քննարկվում է, որ Եվրոպայի լիգայում ևս կմնա 32 թիմ:

Մենք ցանկանում ենք հավասարակշռություն տեսնել այս ֆանտաստիկ մարզաձևում: Պետք է մտածենք, թե ինչ ֆուտբոլ ենք թողնելու մեր երեխաներին: 70-ականներին և 80-ականներին եվրոպական չեմպիոնների գավաթը նվաճում էին «Այաքսի», «Բենֆիկայի» նման ակումբներ:

Հիմա բարդ է նրանց տեսնել այդ աստիճանին, քանի որ հսկայական է տնտեսական անհավասարությունը Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի ակումբների և մյուսների միջև: Ֆուտբոլային եկամուտների 30 տոկոսից ավելին բաժին է ընկնում ամենահարուստ 12 ակումբներին», - Անյելիի խոսքը մեջբերում է Football Italia-ն: