ԱՄՆ-ը պահպանում է Ռուսաստանի հետ համագործակցության տրամադրվածությունն այն ոլորտներում, որտեղ դա համընկնում է երկու երկրների ընդհանուր շահերին։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ երկուշաբթի ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած ճեպազրույցում։

«Մենք փորձում ենք հայտնաբերել բոլոր ոլորտները, որտեղ ունենք ընդհանուր շահեր, և որտեղ կարող ենք աշխատել ռուսների հետ միասին», - ասել է Պոմպեոն՝ հավելելով, որ կան նաեւ բազմաթիվ ոլորտներ, որտեղ Ռուսաստանն աշխատում է ամերիկյան շահերի դեմ։

«Մենք պատասխանատվության կենթարկենք նրանց այդպիսի գործողությունների համար», - հայտարարել է պետքարտուղարը։