Լոնդոնում նախօրեին կայացել է ՖԻՖԱ-ի՝ «The Best» մրցանակաբաշխությունը:

ՖԻՖԱ-ի վարկածով, տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի», աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Հիշեցնենք, որ այս մարցանկին հավակնում էին պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:

Տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակն է Սալահը, որը նա խփել էր «Էվերթոնի» դարպասին:

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ճանաչվել է 2018թ. աշխարհի լավագույն մարզիչը։

ՖԻՖԱ-ի վարկածով, Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահը:

Տարվա խորհրդանշական հավաքականն է՝

Դարպասապահ - Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)

Պաշտպաններ - Դանի Ալվես (ՊՍԺ), Ռաֆաել Վարան(«Ռեալ»), Սերխիո Ռամոս(«Ռեալ»), Մարսելո («Ռեալ»)

Կիսապաշտպաններ - Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Նգոլո Կանտե(«Չելսի»), Էդեն Ազար («Չելսի»)

Հարձակվողներ - Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Քրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)։