Առնվազն 75 մարդ է տուժել, ևս մեկը՝ զոհվել Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 27-ի գիշերը Թեհրանից ոչ հեռու գտնվող Ալբորզի նահանգում:

«Այդ երկրաշարժի հետևանքով 75 տուժածներից 53-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում»,-հայտնել է Ալբորզի նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Մեհդի Մեհրուրը, նշելով, որ 22 մարդ գտնվում են բուժհաստատություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: