Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Երանոսյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով», - ասաց Օհանջանյանը։

Նա չմանրամասնեց, թե ինչ գործով է Երանոսյանը կանչվել ՀՔԾ՝ հավելելով, որ այդ մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։