«Լույս» կուսակցությունների դաշինքը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններում ստացել է 18112 քվե կամ քվեարկության մասնակիցների ձայների 4,99%-ը:

«Լույս» դաշինքի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Երևանի ավագանու անդամի մանդատը կստանձնեն Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը և Անի Սամսոնյանը: Հիշեցնենք, որ ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էր:

Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ էր տարել Հայկ Մարությանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը՝ ստանալով ձայների 81.06 %-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ Նաիրիա Զոհրաբյանի գլխավորությամբ զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ ստանալով քվեարկության մասնակիցների 6.95 %-ի ձայները: