Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ Մարտունու շրջանի Նոր շեն գյուղի մշակույթի տանը սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 18:00-ին տեղի կունենա լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գևորգ Հաճյանի համերգը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100, Համազգային հայ կրթական և մշակութային միության 90 և Արցախյան շարժման 30-ամյակներին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը:

Նա նշել է, որ համերգին երգչի կատարմամբ կհնչեն ազգային-հայրենասիրական երգեր: Համերգին ազգագրական պարերով կմիանան «Տնջրե» ավանդական երգի և պարի, ինչպես նաև Նոր շենի «Մոնթե» համույթները: