Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, «թթվածնի բալոնի» պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Քաջազնունու գլխավորությամբ։
Թե ինչն է եղել «թթվածնի բալոնի» պայթելու պատճառը, այս պահին ճշտվում է։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև մահացածի ինքնությունը։ Մահացածը հիվանդանոցի աշխատակից է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում