Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի վարորդներն առավոտից միկրոավտոբուսները կայանել են ՀՀ կառավարության շենքի առջև և բողոքի ակցիա են իրականացնում։

Վարորդները հրաժարվում են սպասարկել Արմավիր-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղին՝ պատճառաբանելով, որենց համար նոր խոչընդոտներ են ստեղծվել։

Նրանց խոսքով՝ օրինական երթուղուն զուգահեռ բազմաթիվ անօրինական փոխադրամիջոցներ են աշխատում՝ տաքսիներ, անհատ վարորդներ, որոնք անօրինական կերպով ազդում են իրենց ուղևորահոսքի վրա:

Նշենք, որ այս պահին ՍՊԸ-ի տնօրինությունը հանդիպման է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։