Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով հայց է ներկայացրել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Հայցը մուտք է եղել դատարան 8 օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին։ Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մանրամասնել է՝ հայցը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արած հայտարարությանը.
«Հետևյալ արտահայտությունն է իրեն թույլ տվել վարչապետը, ասել է` «ի՞նչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու հետո ասել` ես անձեռնմխելի եմ», - հայտնում է Պանորաման։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում