Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիքմ ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: