Սեպտեմբերի 22-23 Ծաղկաձորում անցկացվեց դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստողների վերապատրաստում Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների համար: Վերապատարաստումն անցկացվեց Ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցության շրջանակում՝ Գերմանիայի արդարադատության և սպառողների պաշտպանության դաշնային նախարարության ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, IRZ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերը, հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը, Ակադեմիայի դասընթացավար, մարդու իրավունքների գծով Եվրոպայի Խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը:

Բացման խոսքում Անահիտ Մանասյանը կարևորեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ Ակադեմիայի համագործակցությունը և Ակադեմիայի դասընթացավարների համար ինչպես բովանդակային հիմնախնդիրների, այնպես էլ դասավանդման մեթոդաբանությանն առնչվող նմանատիպ վերապատրաստումների կազմակերպումը:

Դասընթացը վարում էր գերմանացի փորձագետ, դատավոր Մարտին Հուսսելսը՝ Թեթնանգի առաջին ատյանի դատարանի նախագահի մշտական ներկայացուցիչ, մամուլի խոսնակ, Կոնստանցի և Լուցեռնի համալսարանների դասախոս: