Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մոտ ժամանակներս S-400-ի վաճառքի մասին պայմանագիր կարող է ստորագրվել Հնդկաստանի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ պաշտոնյայի՝ S-400- ը «շատ լավ է վաճառվում»: «Մենք տեսնում ենք, որ շատ երկրներ հերթի են կանգնել՝ ընդ որում, երկրներ, որոնք երբեք չեն գնել մեր սպառազինությունը, և որտեղ միշտ եղել է ամերիկյան գերակայությունը՝ ոչ միայն թուրքական:

Չեմ ուզում նշել բոլոր երկրները, քանի որ դա գաղտնի բանակցությունների առարկա է: Ես կարող եմ հուսալ, որ մոտ ժամանակներս S-400-ի վաճառքի մասին պայմանագիր կստորագրվի Հնդկաստանի հետ», - ասել է Ռոգոզինը: